Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

«Շերեմետևո» օդանավակայան, արխիվ

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Լուրը հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Շերեմետևո» օդանավակայանի մամլո ծառայությանը։

Նույն աղբյուրի համաձայն՝ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են։

Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին է հայտնել, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքի հարձակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակում Մոսկվայի ուղղությամբ