Թրամփը զգուշացնում է, որ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե թիրախավորի ԱՄՆ նավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե թիրախավորի Հորմուզի նեղուցը վերաբացել ցանկացող ամերիկյան նավերը:

Զգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը առաջ է տանում ծովային գործողություն՝ ուղեկցելու առևտրային նավերին Պարսից ծոցում, որտեղ ավելի քան 800 նավ և շուրջ 20,000 անձնակազմ մնացել են փակված նեղուցի երկայնքով:

Մայիսի 4-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իրանի պաշտոնյաները վերջին բանակցություններում դարձել են «շատ ավելի ճկուն»։

Նախօրեին Թեհրանը պնդում էր, թե Հորմուզի նեղուցում հրթիռակոծել է ամերիկյան ռազմանավ: Վաշինգտոնը հերքել է լուրերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզի իրադարձությունները ցույց են տալիս՝ ռազմական լուծում չկա. ԱրաղչիԹեհրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում հրթիռակոծել է ամերիկյան ռազմանավ, Վաշինգտոնը հերքում է