Երևանում մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Ամպեր Կապիտալ», Firebird AI, «Սինոփսիս Արմենիա», «Թումո», Creative Armenia, ՀԲԸՄ ընկերությունների հետ մտադրության նամակներ են ստորագրվել, որոնցով Եվրամիությունը հրավիրում է ներդրումներ կատարելու Հայաստանում:
Գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Դիմավորման արարաողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Ավելի վաղ ԱԳՆ-ը հայտնել էր, որ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:
Your browser doesn’t support HTML5
Երևանում մեկնարկում է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը
Կոշտան և Ֆոն դեր Լայենը նախօրեին նաև մասնակցել են Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: