Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինան ուժգնացրել է հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ առանձնացնելով Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ հարձակումները, հայտնում է Reuters-ը։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ անօդաչուների հարվածներն ավելի հաճախակի են դառնում», - հեռուստաեթերով իր ուղերձում ասել է Պուտինը՝ շարունակելով․ - «Վերջին օրինակը Տուապսեում էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներն են, որոնք կարող են լուրջ բնապահպանական հետևանքներ ունենալ»։
Պուտինի վստահեցմամբ՝ նահանգապետը փոխանցել է, որ դեպքի վայրում լուրջ սպառնալիքներ չկան։
Ուկրաինական կողմից ՌԴ նախագահի հայտարարությանը չեն արձագանքել։