Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:

Նա նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին:

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակում են գործել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը», - գրել է նա սոցիալական ցանցում:

Բաքուն քննադատել է այս հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»:

«Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների ոչ բավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում փաստերը քաղաքական նպատակներով: 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխամ», - հայտարարել է խոսնակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Լըկորնյու


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է