Թուրքիայի ՊՆ․ «Այսօր մենք հիշում ենք թուրքերին, որ կոտորվեցին հայերի կողմից»

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր սոցցանցերում անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին՝ ոչ միայն ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, այլև հայերին մեղադրելով «զանգվածային սպանությունների համար»։

«Մենք ողորմածությամբ հիշում ենք այն անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք անողոք կերպով կոտորվեցին հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»,- նշված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X-ի օգտահաշվում։

111 տարի անց պաշտոնական Անկարան չի ընդունում և մերժում է Ցեղասպանության իրողությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է