Իրանը չեղարկել է Հորմուզի նեղուցը բացելու իր որոշումը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Իրանի զինված ուժերի միասնական հրամանատարական կառույցի կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նեղուցի վերահսկողությունը «վերադարձել է իր նախկին վիճակին» և կրկին գտնվում է խիստ ռազմական հսկողության տակ։
Էբրահիմ Զուլֆաքարին ասել է, որ Թեհրանն ավելի վաղ «բարի մտադրություններով» համաձայնել էր թույլ տալ նավթատարների և առևտրային նավերի սահմանափակ անցում հրադադարի ընթացքում, սակայն «ցավոք, ամերիկացիները շարունակում են «շրջափակումը»։
Իրանը ապրիլի 17-ին բացել էր նեղուցը: Այս քայլը ողջունել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով, այնուամենայնիվ, ասել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ։