Հայ ազգային կոնգրեսի 6-րդ համագումարում 161 կողմ ձայներով հաստատվեց կուսակցության նախընտրական 60 հոգանոց ցուցակը: Այն դեռ համալրվելու է:
«Գնում ենք կռվի, ճակատամարտի», - ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, ցուցակն էլ համարեց «մարտունակ»:
ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին: Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել էին: