Վիզաների հարցը կբարձրացվի ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին. Փաշինյան

Վիզաների հարցը կբարձրացվի Եվրամիություն-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2017 թվականի համեմատ դեպի Եվրամիության երկրներ 2025 թվականին 580 տոկոսով աճ է արձանագրվել, այսինքն, եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին՝ 5800 մարդ: Խոսքն այս դեպքում այն քաղաքացիների մասին է, ովքեր ստացել են վիզա», - հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ քաղաքացիներն ամիսներով վիզայի դիմումի համար ժամադրություն չեն կարողանում ամրագրել:

Ընդգծելով, որ հիմա Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, Փաշինյանը համոզմունք հայտնեց՝ «հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»:

Մայսիսի 4-ին Երևանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:

Մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայիսի 4-5-ը Երևանում կկայանա ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը