Իրանն ու ԱՄՆ-ը այլևս համապարփակ խաղաղության հասնելու հույս չունեն

«Նախորդ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո Իրանն ու ԱՄՆ-ը այլևս համապարփակ խաղաղության հասնելու հույս չունեն», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ իրանական երկու իրազեկ աղբյուրներ վկայակոչելով։

Գործակալության զրուցակիցների պնդմամբ՝ այժմ կողմերը աշխատում են հուշագրի մշակման վրա, որ թույլ կտա խուսափել հակամարտության վերսկսումից և որոշակիորեն կկարգավորի իրավիճակը Հորմուզի նեղուցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել մարտական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի ամերիկյան առաջարկներին. Հեգսեթ