Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, արխիվ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Կուսակցությունից հայտնում են, որ երեկ ձերբակալված Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ ևս կիրառվել է վարչական հսկողություն:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ: Գոհար Ղումաշյանը երեկ բերման էր ենթարկվել կուսակցության գրասենյակից:

Հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնք ձերբակալվել են։ Հակակոռուպցիոնը, սակայն, հաղորդագրությունում ձերբակալվածների ինքնությունը չէր նշել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տնային կալանքի միջնորդություն՝ Գոհար Ղումաշյանի նկատմամբ