«Նաև Մերձավոր Արևելքի երկրներն են հետաքրքրված այս թեմաներով». Միրզոյանը՝ TRIPP-ի մասին

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև աշխատանքը TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում է, Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հիմա աշխատանքների փաստաթղթային փուլն է, ու ըստ էության, միպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում: Հուսանք, որքան հնարավոր է շուտ կթևակոխենք շինարարության փուլ: Այստեղ է, որ նաև մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու, իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու ու համաձայնությունը և նախագիծը երկկողմ է՝ նկատի ունեմ Հայաստանը և ԱՄՆ-ը: Բայց նաև և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենում, և՛ ըստ էության ամենայն հավանականությամբ նաև այդ համակարգերի կառավարման փուլում», - ասաց Միրզոյանը՝ ընդգծելով՝ «որքան էլ երկկողմ նախագիծ է, բխում է ու համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած մեր անմիջական հարևաններով»:

Միրզոյանն ասաց՝ «նաև Մերձավոր Արևելքի երկրներն են հետաքրքրված այս թեմաներով, առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որը ես կարող եմ կիսել հանրության հետ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ. վարչապետ

«Նորություն չկա». գերիների մասին

Անդրադառնալով Ադրբեջանում պահող հայ գերիների թեմային Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ «մեր դիրքորոշումը նույն է, որ նրանք պետք է ազատ արձակվեն»

«Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը», - ասաց ԱԳ նախարարը

Միրզոյանը նշեց, որ այս թեմայով Ադրբեջանի հետ երկխոսությունը շարունակվում է. «Սա մեր օրակարգի առաջնային հարցերից մեկն է, շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ: Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակը այս առումով, համաձայնվում ենք, որ խնդիրը կա ու շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ», - ընդգծեց նա:

Հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև, որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ԱՄՆ նախագահին կոչ է արել գերիներին ազատ արձակելու խոստումը կատարել Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասինՑմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերին