Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է իր իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանին՝ ԱՄՆ հետ ձեռք բերված հրադադարի առթիվ։

«Այսօր՝ ապրիլի 8-ին Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ շնորհավորելով նրան հրադադարի առթիվ»,-նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդասիրական օգնության առաքման առթիվ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատերազմի 40-րդ օրը ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադար են հաստատել