Էրդողան․ «Հրադադարը կարող է սաբոտաժի ենթարկվել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացնում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված հրադադարը կարող է տապալվել «սադրանքների կամ սաբոտաժի հետևանքով»։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը գրել է X-ի օգտահաշվում։

«Հուսով ենք, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը լիարժեքորեն կյանքի կկոչվի՝ բացառելով հավանական սադրանքների կամ սաբոտաժի հնարավորությունը», - նշել է Էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ