Սպիտակ տունը հերքում է, թե Վենսի խոսքերում ակնարկ կա ԱՄՆ-ի կողմից Իրանին միջուկային հարվածի հնարավորության մասին

Սպիտակ տունը հերքում է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանում ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություններում որևէ ակնարկ կար ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի հնարավորության մասին։

Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերն ունեն գործիքներ, որոնք «մինչև այժմ չեն որոշել կիրառել»՝ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ վերջնագիրը իրականացնելու համար։

Ինչին հաջորդեց Սպիտակ տան գրառումը X հարթակում․
«Բառացիորեն ոչինչ, ինչ ասել է փոխնախագահը, չի «ենթադրում» դա, դուք բացարձակ խեղկատակներ եք»։

Այս գրառումով Սպիտակ Տունը փաստացի պատասխանում է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին։ Դեմոկրատ Հարիսը հրապարակում էր արել, թե Վենսն ակնարկել է, որ Թրամփը «կարող է օգտագործել միջուկային զենք»։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ այս գիշեր վերջ կդնի Իրանի գոյությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը. Թրամփ