Թրամփը մանրամասներ է հայտնել ամերիկացի օդաչուին հայտնաբերելու գործողության մասին

Արխիվ

«Իրանի սարերի խորքից փրկել ենք լուրջ վիրավորում ստացած և F-15-ի անձնակազմի անդամ, շատ խիզախ զինվորականին» - սոցցանցային հերթական գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և մանրամասներ փոխանցել Իրանում ամերիկյան ռազմական օդանավի օդաչուին հայտնաբերելու գործողության մասին

«Իրանի մեծ թվով զինվորականները շատ էին փնտրում, մոտենում էին։ Նա շատ հարգարժան գնդապետ է։ Նման օդային հարձակումը հազվադեպ է ձեռնարկվում «մարդուն և տեխնիկային սպառնացող վտանգի համար»։ Պարզապես չի լինում։ Երկրորդ հարձակումը առաջինից հետո եղավ, երբ մենք օրը ցերեկով փրկեցինք օդաչուին, տարօրինակ էր նաև յոթ ժամ Իրանում անցկացնելը։ Խիզախության և տաղանդի դրսևորում բոլորի կողմից», - նշել է Թրամփը։

Նախագահը տեղեկացրել է նաև, որ վաղը Օվալաձև աշխատասենյակից մամուլի ասուլիս է անցկացնելու։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր ամերիկացի օդաչուին հայտնաբերելու և տարահանելու մասին։

Թեհրանից էլ հայտնել էին Սպահանի հարավային հատվածում Իրանի զինուժի կողմից ամերիկյան երկու C-130 օդանավի և երկու Black Hawk ուղղաթիռի կործանման մասին։ Ըստ ԻԻՀ խորհրդարանի խոսնակի՝ դրանք մասնակցում էին խոցված օդանավի օդաչուի որոնման գործողություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ