Բուշերի ատոմակայանից ռադիոակտիվ արտանետումների «լուրջ ռիսկ» կա. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի էլեկտրակայանի մոտ տեղի ունեցած հարձակումների հնարավոր հետևանքների մասին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում նա ընդգծել է, որ նման հարձակումները «ամբողջ տարածաշրջանը ենթարկում են ռադիոակտիվ արտանետման ռիսկի՝ լուրջ մարդասիրական և բնապահպանական հետևանքներով»։

Նա պնդել է, որ Բուշերի էլեկտրակայանը «բացառապես խաղաղ նպատակներով գործող օբյեկտ է, որը գործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո» և զգուշացրել է, որ այդ հարվածները «ենթադրում են ռադիոակտիվ արտանետման լուրջ ռիսկ»։

ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի զինվորականները չեն հաստատել օբյեկտի վրա հարձակմանը որևէ մասնակցություն։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախօրեին մտահոգություն է հայտնել Բուշերի ատոմակայանի տարածքն հարվածելու միջադեպի կապակցությմաբ:

Բուշերի ատոմակայանը, որը Իրանի միակ գործող միջուկային օբյեկտն է, կառուցվել է Ռուսաստանի օգնությամբ և համատեղ շահագործվում է իրանցի և ռուս աշխատակիցների կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրոսին մտահոգություն է հայտնել Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծման առթիվ