Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ արցախցիների վերադարձի թեմային: Փաշինյանը դատապարտեց «բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին պանդուխտի կարգավիճակում պահելն է»:
«Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին՝ նկատի ունենալով այն, ինչ ակնհայտորեն նկատի ունենք, մենք ըստ էության չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն: Չկա ավելի դաժան ու տառապալի բան, քան սպասումը: Մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է՝ էդ սպասումով ենք ապրում: Սա կայսերական քաղաքականություն , սա հակահայկական կայսերական քաղաքականություն է, որ՝ մի խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, կվերադառնաք Վան, Մուշ. Կիլիկիա: Այս քաղաքականությունը ունի երկու նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, երկրորդը՝ թուլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ 2020 թվականից առաջ «մենք ունեցել ենք սառեցված պատերազմ»:
«Ունեցել ենք պատերազմի հետաձգում մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր բարեկեցության, մեր ազատություն, մեր զարգացման հաշվին: 2016-ի դրությամբ այդ պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսներն այլևս սպառված էին», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան