Դատարանի բակից բերման են ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներ, 3 անձ ձերբակալվել է

Դատարանի բակից բերման են ենթարկվել գործարար Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցներ, «Ազատությանը» հայտնեց Կարապետյանի փաստաբաններից Արմեն Ֆերոյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու:

Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնեցին, որ 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքը (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը:

Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները, ներկա է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը, բակում հավաքված են նրա աջակիցները