Նավթի գներն այսօր կրկին բարձրացել են

Նավթի գները այսօր կրկին բարձրացել են՝ մի քանի ժամ մեկ բարելը վաճառվել է ավելի քան 100 դոլարով, չնայած ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել բաց թողնելու՝ Միջազգային էներգետիկ գործակալության երեկվա որոշմանը։ Դրանից հետո՝ անցած ժամերին, Իրանը նոր հարձակումների ալիք է սկսել, Իրաքի ջրերում հարձակման է ենթարկել նավթատար երկու տանկեր՝ է՛լ ավելի խորացնելով շուկայի անհանգստությունն ու անորոշությունը։

Մի շարք երկրներ հայտարարել են արտակարգ քայլերի մասին. Հարավային Կորեան, որ էներգակիրների գերակշիռ մասը ստանում է Մերձավոր Արևելքից, վաղվանից նավթի թանկացման թույլատրելի շեմ կսահմանի՝ վերջին 30 տարիների մեջ առաջին անգամ։

Նոր Զելանդիայի ազգային ավիափոխադրողը որոշել է հաջորդ երկու ամիսների ընթացքում չեղարկել 1100 չվերթ։ Ֆրանսիացի որոշ մատակարարներ համաձայնել են սահմանափակել գների աճը, մյուսներն էլ համաձայնել են 10-30 ցենտով իջեցնել վառելիքի մեկ լիտրի գինը, հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո Պարսից ծոցի երկրների՝ օրական նավթի համակցված արտադրությունը նվազել է առնվազն 10 միլիոն բարելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը կլուծի իր նահատակների արյան վրեժը. ԽամենեիՂալիբաֆ․իրանական կղզիների վրա հարձակման դեպքում Ծոցը կներկվի արյամբՊատերազմի 12-րդ օրը. կողմերը սաստկացնում են հարվածները