Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ. վարչապետ

Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը, 8-ը օգոստոսի, 2026թ.

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ, Կառավարության նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություն կա բուն շինարարական աշխատանքների վերաբերյալ, հնարավո՞ր է այն հետաձգվի Իրան-ԱՄՆ պատերազմի պատճառով:

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում և ինչով են զբաղված: Ցավոք, հավանականությունը մեծ է, որ գործընթացի վրա ժամանակի առումով կազդի, որովհետև Կառավարությունը կենտրոնացած է այդ խնդրի վրա, բայց եթե պարզվի չի ազդի՝ ավելի լավ», - հավելեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը և արտգործնախարարը անցած տարվա վերջին հայտարարել էին՝ TRIPP-ի իրականացման աշխատանքները կսկսվեն 2026-ի ամռանը:

Շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը, Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները:

Մինչ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը վարչապետի կուսակից ՔՊ-ականները համոզմունք էին հայտնում, թե TRIPP-ի վրա տարածաշրջանային ներկայիս զարգացումները չեն ազդի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ TRIPP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին. ՕքթայԱՄՆ-ն ակտիվացնում է ջանքերը Հարավային Կովկասում, մինչ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն անորոշ էTRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալՍահմանային կետերում 2027-ի աշնանից կգործեն անշփում անցման ուղիները. ՓաշինյանԵրևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումներըՎենսի 24 ժամը Հայաստանում. դրոններ, միջուկային համաձայնագիր, չիպեր ու գերիների հարց