Փաշինյանը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:

«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն», - ուղերձում նշել է Փաշինյանը։

Ալի Խամենեի սպանվելուց ավելի քան մեկ շաբաթ անց Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին:

Իրանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին: Այս պաշտոնում նա կունենա վերջնական խոսքի իրավունք քաղաքական և ռազմական բոլոր հարցերում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ է հայտնի Իրանի նոր առաջնորդի մասին