Պեսկով․ «Ռուսաստանը չի կարող դադարեցնել այս պատերազմը»

«Ռուսաստանը չի կարող դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմը, բայց պետք է քայլեր ձեռնարկի իր շահերը, այդ թվում՝ տնտեսական շահերն ապահովելու նպատակով», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք պետք է անենք այն, ինչ համապատասխանում է մեր շահերին։ Հարկավոր է մեր տնտեսության համար նվազագույնի հասցնել այն գլոբալ ցնցումների հետևանքները, որոնք արդեն սկիզբ են առել։ Մենք պետք է օգուտ քաղենք այնտեղ, որտեղ հնարավոր է, որքան էլ դա ցինիկ չհնչի», - հայտարարել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը, ըստ պաշտոնական Բաքվի, հարվածել է Նախիջևանին, Թեհրանը հերքում է