Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։
«Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության ԳերագույնԱռաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ»,-դեսպանատան փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:
«Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը և մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք», փոխանցել է Մայր Աթոռի առաջնորդը։
Նախօրեին Հայաստանի վարչապետն էր ցավակցական հեռագիր հղել Իրանի նախագահին։