Լավրով․ «Այս պատերազմը կարող է հանգեցնել միջուկային զենքի տարածման»

«Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ջանքերը, և ոչ միայն Իրանում», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այդպիսի խթաններ անմիջապես ի հայտ կգան Իրանին սահմանակից արաբական երկրներում։ Այդ իսկ պատճառով միջուկային զենքի տարածումը կանխելու մղումով մեկնարկած պատերազմը կարող է տրամագծորեն հակառակ միտումները խթանել», - հայտարարել է Լավրովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել