Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը «անվերջ պատերազմ» են մղում Իրանի դեմ՝ պնդելով, որ գործողությունը արագ կավարտվի:
Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները պայմաններ կստեղծեն Իրանում ռեժիմի փոփոխության համար։
Իսրայելի վարչապետը պնդել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունները «կբերեն խաղաղության մի դարաշրջան, որի մասին մենք նույնիսկ չենք երազել»։
Արձագանքելով քննադատությանը, թե Իսրայելը ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի հետ պատերազմի մեջ, Նեթանյահուն ասել է. «Դա ծիծաղելի է։ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչ կարծում է, որ ճիշտ է Ամերիկայի համար։ Նա նաև անում է այն, ինչ կարծում է, որ ճիշտ է ապագա սերունդների համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել