Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշական ահազանգ է արել, փակվել է օդային տարածքը

Թել Ավիվ, օդանավակայան, Իսրայել

Վերջին մի քանի րոպեների ընթացքում ամբողջ Իսրայելում զգուշացնող ազդանշաններ են հնչել, իսկ բջջային սարքերին ահազանգ է ստացվել, որ անհրաժեշտ է գտնվել պահպանվող վայրերի անմիջական հարևանությամբ: Այս մասին հաղորդագրություն են տարածել Իսրայելի զինված ուժերը:

Սա նախազգուշական ազդանշան է, որն ուղղված է հանրությանը նախապատրաստելու Իսրայելի ուղղությամբ հրթիռների հնարավոր արձակմանը, նշում է բանակը:

Իսրայելի օդանավակայանների վարչությունից տեղեկացրել են, որ տրանսպորտի նախարարի հրամանով փակ է երկրի օդային տարածքը քաղաքացիական չվերթերի համար:

Իսրայելն այսօր ավիահարված է հասցրել Իրանին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է