Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քննչական կոմիտեից փոխանցել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 1 անձ ձերբակալվել է:
Սա տարեսկզբից ի վեր երրորդ զինծառայողի մահվան դեպքն է բանակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարի մահվան երկրորդ դեպքը բանակում