«Հույս ունենք, որ բանակցություններում առաջընթաց կարող է գրանցվել, քանի որ նախագահի նախընտրությունն է՝ առաջընթաց գրանցել դիվանագիտական ճակատում», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Բոլորը պետք է իմանան, որ Իրանը շատ լուրջ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար և դա արել է շատ երկար ժամանակ։ Նրանց միջուկային ծրագրի ոչնչացումից հետո նրանց ասվել էր չփորձել այն վերսկսել, և ահա նրանք այստեղ են։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են նրանք միշտ փորձում վերականգնել դրա տարրերը։ Նրանք հիմա չեն հարստացնում, բայց փորձում են հասնել այն կետին, որտեղ, ի վերջո, կարող են», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է՝ նրանք փորձում են հասնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների։
Նրանք արդեն իսկ ունեն զենքեր, որոնք կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին, այս պահին։ Եվ շառավիղները շարունակում են աճել ամեն տարի: Մի երկիր, որը բախվում է պատժամիջոցների, որի տնտեսությունը քայքայվում է, որի ժողովուրդը տառապում է, և ինչ-որ կերպ նրանք դեռ գտնում են գումար՝ ամեն տարի ավելի ու ավելի մեծ հզորության հրթիռների մեջ ներդրումներ կատարելու համար։ Սա անկայուն սպառնալիք է», - հավելել է նա։
Ժնևում այսօր նախատեսված է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժնևում այսօր տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը