ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Դոնալ Թրամփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ ներկայիս իրավիճակը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
Դա երկար և մանրակրկիտ զրույց էր, որի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, ռազմական հարցերը, Թայվանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի գնումը», - նշել է ԱՄՆ նախագահը։
Նրանք նաև քննարկել են ԱՄՆ նախագահի՝ ապրիլին նախատեսված այցը Չինաստան:
Սի Ծինփինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և Չինաստանը պետք է մշակեն երկկողմ հարաբերությունների «մեծ ծրագիր». Սի Ծինփինը՝ Պուտինին