Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրուց են ունեցել Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը, հայտնում է չինական պետական CCTV հեռուստաալիքը:

Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Թրամփն ու Ծինփինը վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել անցած տարվա նոյեմբերին, որից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ համաձայնել է ապրիլին այցելել Պեկին:

Այսօր Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

XS
SM
MD
LG