Ալիևը մեկնել է Աբու Դաբի, Փաշինյանը և նա փետրվարի 4-ին կստանան «Զայեդ» մրցանակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ադրբեջանական Trend-ը։ Ալիևին դիմավորել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նախատեսված է «Զայեդի» մրցանակաբաշխությունը։ Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ արարողությանը:

Հայտնի չէ՝ արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի ԱՄԷ-ում:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մրցանակի կարժանանան խաղաղության համաձայնագրի համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագրի համար «Զայեդ» մրցանակի կարժանանան