Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-երի հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել

BELGOROD

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի հարվածից հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որը մասամբ փլուզվել է։ Փլատակների տակ հայտնաբերվել են երկու զոհերի մարմիններ։

Գլադկովը նաև հայտնել է, որ մեկ այլ անօդաչու սարքի պայթյունի հետևանքով երեք բազմաբնակարան շենքերում վնասվել են ավելի քան տասը բնակարանի պատուհաններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Ռոստովի, Աստրախանի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում։