Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկ է ուղարկվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 25 վագոն հացահատիկ՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով:

Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն՝ մոտ 19 հազար 900 տոննա հացահատիկ:

2025-ի վերջին Հայաստանն Ադրբեջանի տարածքով սկսեց հացահատիկ ու վառելիք ներմուծել։