4 հայ գերիների արձակումը հույս է տալիս հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են. Միրզոյան

4 հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում էին, մեզ հույս է տալիս հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են,- ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթում ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերությունից վերադարձածները հանդիպել են հարազատների հետ. ինչ վիճակում են նրանք

Ելույթի ընթացքում նախարարն անդրադարձավ նաև Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, շեշտեց.

«Մենք խորապես գնահատում ենք Եվրոպայի խորհրդի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ և գնահատում ենք գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ նախագահի և այս Վեհաժողովի անսասան նվիրվածությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, շարունակելով,- «Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը, ներառյալ՝ սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունության և բարգավաճման ամրապնդման գործում»:

Նախարար Միրզոյանը հույս հայտնեց, որ Թուրքիայի հետ գոնե մասնակի սահմանի բացում կտեսնեն եկող շաբաթների ընթացքում, այնուհետև լիովին կբացվի սահմանը:

Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Երևանն ու Անկարան ձեռք են բերել ավելի քան երեք տարի առաջ, երբ դեռ նոր էր մեկնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման երկխոսությունը. ՄիրզոյանՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի շահագործման տեխնիկական քննարկումների փուլըՀայաստանը «պատրաստ է հենց այսօրվանից ապահովել» իր տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակըՖրանսիան աջակցում է Հայաստան- Ադրբեջան և Հայաստան - Թուրքիա կարգավորմանը. ԲարոԵ՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքը