Իսպանիան չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Մենք գնահատում ենք հրավերը, բայց մերժում ենք», - նշել է նա:
Սանչեսը որպես մասնակցությունից հրաժարվելու հիմնական պատճառ նշել է Մադրիդի կողմից միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և բազմակողմանիության նկատմամբ հավատարմության պահպանումը։ Իսպանիայի վարչապետը նաև ասել է, որ Խաղաղության խորհրդում չի ներառվել Պաղեստինի հարցը։
Նախօրեին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը