Իսպանիայում մահվան ելքով ևս մեկ երկաթուղային պատահար է տեղի ունեցել

Իսպանիայում ևս մեկ երկաթուղային պատահար է տեղի ունեցել՝ երկրի հարավում գրանցված խոշոր աղետից ընդամենը երկու օր անց։

Կատալոնիայում փոթորկի հետևանքով հենապատ է փլուզվել, որը ընկել է երկաթուղային գծերի վրա հենց այն պահին, երբ այնտեղով արվարձանային գնացք էր անցնում։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, հոսպիտալացված 37 մարդուց 5-ը գտնվում են ծանր վիճակում:

Պատահարը տեղի է ունեցել Ժելիդա քաղաքի մոտակայքում՝ Բարսելոնայից մոտ 90 կմ արևմուտք։

Կատալոնիայի արվարձանային գնացքների օպերատոր Rodalies de Catalunya-ի փոխանցմամբ՝ զոհվածը ընկերության աշխատակից է։