Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու հայ. Զարեհ Սինանյան

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու հայ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհ հաստատված է, կարծեմ երկրորդ զոհն էլ է հաստատված։ Ավելի մեծ թվերի մասին է խոսվում, ես էլ եմ լսել 12, 6 զոհի մասին, բայց հաստատված գիտեմ երկուսը», - ասաց Սինանյանը:

Իրանից Հայաստան ժամանողներից ոմանք նույնպես «Ազատությանն» ասել էին, որ հայերի շրջանում զոհեր կան:

Օրեր առաջ Սինանյանը նաև հայտնել էր, որ ինտերնետի ու հեռախոսակապի անջատման պատճառով «չեն կարողանում կապ հաստատել հայրենակիցների հետ»՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք Հայաստանի դեսպանատան հետ կապվելու այլ եղանակներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չենք կարողանում կապվել Իրանի մեր հայրենակիցների հետ, ինչը շատ է անհանգստացնում. Սինանյան