Քրդերը հրաժարվում են լքել Հալեպը

Հալեպի հյուսիսային թաղամասերը վերահսկող քրդական կառույցները մերժել են պաշտոնական Դամասկոսի տարհանման առաջարկը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Քրդերով բնակեցված Աշրաֆիյե և Շեյխ Մաքսուդ թաղամասերը ղեկավարող տեղական խորհուրդները մերժել են կառավարական ուժերի հետ հրադադարի հաստատումից հետո այս շրջաններից հեռանալու առաջարկը։

«Տարհանման տարբերակն իրականում անձնատուր լինելու առաջարկ է, որը մեզ համար անընդունելի է։ Մենք կշարունակենք մնալ Հալեպի քրդական թաղամասերում՝ պաշտպանելով դրանք», - նշված է հայտարարության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիան հայտարարում է Հալեպում քուրդ զինյալների հետ հրադադարի մասին