Սթարմերը զրուցել է Թրամփի հետ, ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հարցում վերջին զարգացումները և ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում, ասվում է հայտարարության մեջ։

Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը Դանիայի կողքին է Գրենլանդիայի պաշտպանության հարցում՝ ասելով, որ ոչ ոք չպետք է որոշի այդ տարածքի ապագան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբ