ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ղեկավարների հետ, սակայն ակնարկել է, որ նահանջ չի լինելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու նպատակից, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ Թրամփը պահպանում է իր նպատակին ռազմական միջոցներով հասնելու տարբերակը։
«Այնուամենայնիվ, որպես դիվանագետ, ինչպիսին ես եմ այժմ, և ինչի վրա մենք աշխատում ենք, մենք միշտ նախընտրում ենք հարցերը լուծել այլ եղանակներով․ դա ներառում էր նաև Վենեսուելայի դեպքը», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է հավանական վտանգի ենթարկել ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ ռազմական դաշինքը Գրենլանդիան գրավելու միջոցով։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահն իր օգնականների հետ քննարկում է ՆԱՏՕ-ում իր դաշնակից Դանիայի մաս կազմող Գրենլանդիան «ձեռք բերելու մի շարք տարբերակներ», այդ թվում՝ զինված ուժերի հնարավոր կիրառմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբ