Գուտերեշը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում անկայունության հնարավոր աճի վերաբերյալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո անկայունության հնարավոր աճի վերաբերյալ:

15 անդամից բաղկացած Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Մադուրոյի Մանհեթենի դաշնային դատարան ներկայանալուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Մադուրոն իրեն մեղավոր չի ճանաչել թմրանյութերի միջոցով ահաբեկչության, ինչպես նաև մյուս քրեական հոդվածներով:

«Ես խորապես մտահոգված եմ երկրում անկայունության հնարավոր սրմամբ, տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությամբ և այն նախադեպով, որը դա կարող է ստեղծել պետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար», - ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադուրոն ԱՄՆ-ում իրեն մեղավոր չի ճանաչել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ