Թրամփը հաստատել է, որ դիտարկում է Անկարային F-35 օդանավեր վաճառելու հնարավորությունը

Ամերիկյան արտադրության F-35 կործանիչ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ դիտարկում է Թուրքիային ժամանակակից F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ և դուրս թողել ՆԱՏՕ-ի դաշնակցին կործանիչների ծրագրից, երբ Թուրքիան հրթիռային պաշտպանության համակարգեր էր գնել Ռուսաստանից։

«Մենք շատ լուրջ ենք մտածում այդ մասին», - ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Էրդողանը մտադիր է վերադարձնել ռուսական S-400 համակարգերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան մտադիր է Մոսկվային վերադարձնել ձեռք բերած S-400-ները


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ կրկին գնել F-35 կործանիչներ