«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին», - քիչ առաջ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները։

Զելենսկին հերքել է ռուսական կողմի պնդումները, որոնց համաձայն՝ անցած գիշեր ուկրաինական անօդաչուները իբր փորձել են հարվածել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզի Վալդայի շրջանում գտնվող նստավայրին։

«Նման հայտարարություններով Մոսկվան ցանկանում է զրոյացնել այն առաջընթացը, որ ձեռք է բերվել նախօրեին Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ», - պնդել է Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պուտինի՝ Վալդայի նստավայրը». Լավրով