Հայ-ամերիկյան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. ԱՄՆ դեսպան

Հայ-ամերիկյան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Ամանորի առթիվ հղած ուղերձում:

«2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար: Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ:», - նշել է դեսպանը։

Քրիստինա Քվինն ընդգծել է՝ մեկնարկում են նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ դեսպան Քվինն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում