Ուկրաինան չի շտապում խաղաղության հասնել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան չի շտապում խաղաղության հասնել, և եթե չցանկանա խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, Մոսկվան իր բոլոր նպատակներին կհասնի ուժով։

Պուտինի խոսքերը հաջորդել են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային հարձակմանը Կիևի վրա, ինչից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հայտարարել էր, որ Ռուսաստանը ցույց է տալիս պատերազմը շարունակելու իր ցանկությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլը Telegram-ում հայտնել է, որ ռազմական հրամանատարները ստուգայցի ընթացքում Պուտինին տեղեկացրել են, թե Մոսկվայի ուժերը գրավել են Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանի Միրնոգրադ, Ռոդինսկե և Արտեմովկա քաղաքները, ինչպես նաև Զապորոժիե շրջանի Գուլյաիպոլե և Ստեպնոհիրսկ բնակավայրերը։

Ուկրաինայի զինուժը հերքել է Գուլյաիպոլեի և Միրնոգրադի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունները՝ դրանք անվանելով կեղծ։ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ իրավիճակը երկու վայրերում էլ մնում է «բարդ», սակայն ուկրաինական զորքերը շարունակում են «պաշտպանական գործողությունները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ակնկալում է արդյունավետ հանդիպում Զելենսկու հետ