Մոսկվան «անկասկած» կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան «անկասկած» կհասնի իր նպատակներին Ուկրաինայում, այդ թվում՝ ռազմական ուժով գրավելով այն տարածքները, որոնք Վլադիմիր Պուտինը ռուսական է համարում։

Ելույթ ունենալով պատերազմը դադարեցնելու՝ միջազգային դիվանագիտական ջանքերի ֆոնին՝ Պուտինը Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը այսօր կրկնել է նույն այն փաստարկները, որ Կրեմլը ներկայացնում էր չորս տարի առաջ՝ Ուկարինայի դեմ սկսելիս։

«Եթե հակառորդ երկիրը, նրա օտարերկրյա հովանավորները հրաժարվեն մասնակցել առարկայական քննարկումներին, Ռուսաստանը կհասնի իր պատմական հողերի ազատագրմանը ռազմական ճանապարհով։ Հետևողականորեն կլուծվի նաև անվտանգության բուֆերային գոտու ստեղծման և ընդլայնման խնդիրը», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Բռնակցված Ղրիմից բացի Ռուսաստանն իրենն է համարում նաև Դոնբասը, Խերսոնն ու Զապորոժիեն, որոնց մի մասը շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինը և Լոնդոնը Կիևին օգնություն են խոստացել ՀՕՊ-ի ուժեղացման համար