ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոս, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Այս մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Անցած ամիս էլ Եգիպտոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ մասնակցել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին: Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը զրուցել է ԱՄՆ նախագահի հետ