Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), հայտնում են Հայաստանի Քննչական կոմիտեից։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Բայմուրադովան նախ անհետացել էր Երևանում, հետո ոստիկանները նրա մարմինն էին գտել մայրաքաղաքի բնակարաններից մեկում: Ռուսաստանցի ակտիվիստները հայ իրավապահներից գործի պատշաճ քննություն էին պահանջում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չեչնիայում դա անվանում են «սպանություն հանուն պատվի». ռուսաստանցի ակտիվիստը՝ Այշաթ Բայմուրադովայի մահվան մասինՉեչնիայից փախած կինը Երևանում մահացած է հայտնաբերվել. ծանոթը խոսում է «ծուղակի» մասինԸնտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած կինը անհետացել է