Էլչին Ամիրբեկով․ «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ազգային օրենսդրության, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվեն, քանի որ դրանց ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Դրա հետ մեկտեղ Ամիրբեկովը բարձր է գնահատել Ղազախի շրջանի չորս գյուղերը Բաքվին վերադարձնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն՝ ընդգծելով, թե՝ «դա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք խնդիրները ինքնուրույնաբար լուծել»։

Ամիրբեկովի համոզմամբ՝ «Ադրբեջանն ու Հայաստանն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է»